PHOTOHUB — ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՖՈՏՈՍՏՈՒԴԻԱ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ՄԵԿ ՏԱՐԱԾՔ։ Անսահման հնարավորություններ
Առաջարկում ենք պրոֆեսիոնալ ֆոտոստուդիայի վարձակալություն՝ լիարժեք լույսի վերահսկմամբ, ցիկլորամայով, շարժական ֆոներով և ժամանակակից սարքավորումներով։
Մեր ծառայությունները ներառում են առարկայական լուսանկարահանում, կոմերցիոն նախագծեր, դիմանկարներ, ընտանեկան ֆոտոսեսիաներ և նույնիսկ փաստաթղթային լուսանկարներ։
PhotoHub-ը այն վայրն է, որտեղ բրենդերը, ինֆլյուենսերները և լուսանկարիչները ստեղծում են բարձրակարգ, ոճային և իսկապես եզակի վիզուալ կոնտենտ։
ԱՄՐԱԳՐԵԼ
ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
PhotoHub-ում մենք առաջարկում ենք լուսանկարչական և ստուդիական ծառայությունների լայն ընտրանի։
Դուք կարող եք վարձակալել ստուդիան՝ սպիտակ ցիկլորամայով և պրոֆեսիոնալ լուսավորությամբ, կամ պատվիրել լիարժեք ֆոտոսեսիա։
Մեր ծառայությունները ներառում են՝ առարկայական և կոմերցիոն նկարահանումներ, բրենդային կոնտենտի ստեղծում, դիմանկարային և մոդելային ֆոտոսեսիաներ, ընտանեկան և անհատական լուսանկարներ, ինչպես նաև փաստաթղթային լուսանկարներ։
PhotoHub-ը այն վայրն է, որտեղ ստեղծվում են բարձրակարգ, ճշգրիտ և ոճային լուսանկարներ՝ Ձեր ամեն կարիքի համար։
սկսած 8,000 դրամ / ժամ
Ստուդիայի վարձույթ
Ժամանակակից ստուդիա սպիտակ ցիկլորամայով, պրոֆեսիոնալ լուսավորությամբ, տարբեր ֆոներով և ռեկվիզիտով։ Իդեալական է թե՛ ֆոտո, թե՛ վիդեո նկարահանումների համար։
սկսած 7,500 դրամից
Ընտանեկան և մանկական ֆոտոսեսիաներ
Ջերմ ու հետաքրքիր լուսանկարահանումներ՝ կյանքի ամենաթանկ պահերը պահպանելու համար։ Արժեքը ներառում է մշակված լուսանկարները և բոլոր բնօրինակները։
սկսած 25,000 դրամ / ժամ
Մոդելային և քասթինգային նկարահանումներ
Պրոֆեսիոնալ դիմանկարներ և սնեփեր՝ լիովին համապատասխան գործակալությունների և քասթինգների պահանջներին։
սկսած 12,500 դրամից
Կոմերցիոն նկարահանումներ
Բարձրորակ առարկայական և lifestyle նկարահանումներ բրենդերի, օնլայն խանութների և մարքեթինգային արշավների համար։
սկսած 30,000 դրամից
Արտագնա նկարահանումներ
Պրոֆեսիոնալ նկարահանումներ՝ Ձեր նախըընտրած վայրում՝ տուն, գրասենյակ, միջոցառում կամ այլ հատուկ վայր։
ըստ հարցման
Լրացուցիչ ծառայություններ
Դիմահարդար, ոճաբան, դիզայներ և նկարահանման օգնական՝ ամեն ինչ, որ Ձեր նկարահանումը լինի ամբողջական և տպավորիչ։
Կատարված աշխատանքները
Այստեղ կարող եք տեսնել մեր նախագծերի օրինակները․ ստուդիայի վարձակալություն Երևանում, ընտանեկան և մանկական ֆոտոսեսիաներ, մոդելային պորտֆոլիո, առարկայական նկարահանումներ և կոնտենտ բրենդների համար։

Մենք ներկայացնում ենք իրական աշխատանքներ, լուսավորության սխեմաներ, գործընթացի փուլեր և վերջնական արդյունք՝ որպեսզի վստահ լինեք, թե ինչպես կարող ենք կյանքի կոչել նաև ձեր գաղափարը։

Ստուդիա
Ընդարձակ սրահ՝ պրոֆեսիոնալ սպիտակ ցիկլորամայով

Նկարահանման սրահը ամբողջությամբ մեկուսացված է բնական լույսից և համալրված է լուսավորության լիարժեք կառավարման համակարգով՝ դուք ստանում եք 100% վերահսկողություն կադրի յուրաքանչյուր մանրուքի վրա։
Ցիկլորաման՝ 4,7 մ × 3,6 մ չափսերով, իդեալական է ֆոտո և վիդեո նկարահանումների, fashion-պրոյեկտների, գովազդային հոլովակների և ստեղծագործական կոնտենտի համար։
Լրացուցիչ շարժական ֆոներն ու ռեկվիզիտը թույլ են տալիս ստեղծել միաժամանակ մի քանի տարբեր տաղավար մեկ նկարահանման շրջանակում։
ԾԱՆՈԹԱՆԱԼ ԳՆԵՐԻՆ
ԼՈՒՍԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Պրոֆեսիոնալ լուսավորություն, ֆոներ և հավելումներ Ձեր նկարահանումների համար։

ԳՆԵՐ

Ստուդիայի կանոնները

Խնդրում ենք ծանոթանալ և պահպանել այս պարզ կանոնները՝ ապահովելու բոլորի հարմարավետությունն ու անվտանգությունը։
  • Նվազագույն ժամանակ
    Վարձակալության նվազագույն տևողությունը 1 ժամ է։
  • Ուշացումներ
    Եթե ուշանում եք ավելի քան 15 րոպե, այդ ժամանակը նույնպես հաշվարկվում է։
  • Մաքրություն
    Խնդրում ենք թողնել ստուդիան մաքուր նկարահանումից հետո։
  • Սարքավորումներ
    Սարքավորումները տեղաշարժել կամ կարգավորել կարող են միայն մեր աշխատակիցները։
  • Արգելվում է
    Ծխել, ալկոհոլ օգտագործել և ագրեսիվ վարք ցուցաբերել։
  • Կենդանիներ
    Թույլատրվում են միայն նախնական համաձայնությամբ։
  • Ամրագրում
    Ամրագրումն ուժի մեջ է միայն 50% կանխավճարից հետո։
  • Չեղարկում
    Եթե չեղարկումը կատարվում է ավելի քիչ, քան 24 ժամ առաջ, կանխավճարը չի վերադարձվում։
  • Ցիկլորամա
    Ցիկլորամայի վրա թույլատրվում է կանգնել միայն հատուկ պաշտպանիչ շերտով կոշիկով։
  • Ֆոներ և ռեկվիզիտ
    Վնասված կամ կեղտոտված ֆոները վճարվում են առանձին։ Ռեկվիզիտը պետք է վերադարձնել տեղը։
  • Անձնական իրեր
    Ստուդիան պատասխանատվություն չի կրում կորած կամ մոռացված իրերի համար, խնդրում ենք ստուգել Ձեր բոլոր իրերը ստուդիայի տարածքը լքելուց առաջ։
  • Վնաս և պատասխանատվություն
    Վարձակալը ամբողջությամբ պատասխանատու է իր գործողությունների և ներկաների համար։ Ցանկացած վնաս պետք է փոխհատուցվի։
Կոնտակտներ
+374 (77) 77-41-43
photohub.evn@gmail.com

ք. Երևան, Ծարավ Աղբյուրի փողոց, շ. 55/5

© Բոլոր իրավունքները պաշտպանված են՝ PhotoHub LLC.
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website